Աղվանքի գահերեց իշխան Վարազ Տրդատը ուներ մի դուստր ուներ` Շահանդուխտ անունով: Աղջկա կերպարը զարմանալի գեղեցկությամբ էր օժտված:Ասես ստեղծված լիներ ծաղիկների անուշաբույր նեկտարից: Նրան հարս խնդրեցին Թորգոմյան տնից:ԵՎ աղջիկը թողնում է հայրական տունը ուղեվորվելուվ Բաղաց աշխարհ: Բաղաց աշխարհում ճանապարհն անցնում էր մի ապառաժոտ վայրով: Զինված խմբերը հանկարծակի հարձակվում են նրանց վրա և, սրերը քաշած, սկսում անխնա կոտորել այս քրիստոնյաներին: Խորահավատ օրիորդն այս տեսնելով` հասկանում է և, տերունական խաչով երեսին խաչ հանելով, թռչում քարաժայռի փլվածքը: Շահանդուխտի նամակների մեջ ասվում է «Քամու ուժգին հոսանքով, աներևույթ զորությամբ,նա և իր ձին անվնաս հասնում են անդունդը: Այնտեղ դադար առնելով` մեծ հիացմունքով խիստ գոհունակություն ասում է թե չի պատրաստվում դուրս գալ անդունդից և ուխտ է քաշում : Թեև ծնողներս ու իշխանները շատ թախանձեցին, բայց նա տեղից չշարժվեց»Ասում են թե Շահանդուխտը կանչում է իր մոտ կույսերի,այնտեղ մատուռ ստեղծում,իսկ իր ունեցվածքը կեսը նվիիթում է անտուներին և կույսերին իսկ մնացածը տալիս եկեղեցուն:Երեսուն տարի ապրելուց հետո նա իր դժվար կյանքից մահանում է: