Սեպտեմբերի 4-9

Կարդա Վիլյամ Սարոյանի   «Ծիծաղը» պատմվածքը:
.Վերլուծի՛ր, հիմնավորված շարադրի՛ր ընթերցածդ գործի գաղափարը, ընդգծի՛ր հեղինակի ասելիքը, ցույց տուր գործի  դաստիարակչական և ճանաչողական բնույթը։
 Իմ վերլուծությունը կարող եք կարդալ ՝ այստեղ
Կարդա  Խուլիո Կորտասարի «Փոքրիկ դրախտը»
  1. Ընտրե՛ք այն միտքը, որը Ձեր կարծիքով  ստեղծագործության մեջ արտահայտված գաղափարներից է: Հիմնավորե՛ք Ձեր ընտրությունը.
  • իշխանությունները հոգ էին տանում ժողովրդի մասին,
  • իշխանությունները լուծել էին աղքատության խնդիրը,
  • այս պետությունը հիմնված էր խաբեության վրա,
  • իշխանությունը գտել էր երջանիկ լինելու գաղտնիքը:
  1. Ինչո՞ւ է ստեղծագործությունը կոչվում «Փոքրիկ դրախտ»: Ցո՛ւյց տվեք ստեղծագործության գաղափարի կապը վերնագրի հետ:
Սեպտեմբերի 11-16
  • Մայրենի լեզու (գործնական քերականություն) էջ 4-    5. 6. 8. 9
  • Հորինի՛ր որևէ պատմություն «Ես և համակարգիչը»:
  • Մայրենի լեզու (գործնական քերականություն) էջ 6-   10. 14. 16. 17
  • Կարդա՛ Վիլյամ Սարոյանի «Գեղեցիկ, սպիտակ ձիու ամառը» պատմվածքը:
Մի քանի նախադասությամբ ներկայացրու՛ քո վերաբերմունքը. ի՞նչ ես մտածում,  արտահայտի՛ր քո վերաբերմունքը կատարվող գործողությունների վերաբերյալ:
Իմ կատարած գործնական քերականությունները՝ այստեղ
Վիլյամ Սարոյանի «Գեղեցիկ, սպիտակ ձիու ամառը» ստեղծագործության իմ վերլուծությունը ՝ այստեղ
Սեպտեմբերի 18-23
Մայրենի լեզու (գործնական քերականություն) էջ 7-12, 13, 14, 17
Վարժ․ 12
Եթե ես ունենաի ժամանակի մեքենա ես կգնաի անցյալ տեսնելու ինձ փոքր ժամանակ:Նկարներով ես արդեն գիտեմ թե ինչպես եմ եղել,բայց ուզում եմ ինձ իմ աչքերով տեսնել:ՈՒզում եմ խաղալ ինքաս ինձ հետ,ինձ նայել կողքից ինչպես եմ ես եղել այն ժամանակ և հիմա:Կցանկանայի գնալ իմ մանկապարտեզ,լինել իմ առաջին դասարանում,տեսնել իմ փոքր ընկերներին:Շատ կուզենաի և հույսովեմ որ այդ օրը կգա:
Վարժ․ 14

Ա. Բովանդակալից դասագիրք
Սպասված հեռագիր
Կանաչ արոտավայր
Սկանդալային լրագիր
Հաստ ծառաբուն
Քաղցր մրգաջուր
Մեծ մրջնաբույն
Գեղեցիկ ծաղկեփունջ
Կոտրված միջնապատ

Բ.  Հայտի վիպագիր
Գեղեցիկ մեծատուն
Հզոր զինակիր
Կլոր ժամացույց
Հին կողմնացույց
Յուրահատուկ երգահան
Աշխատասեր քարհատ
Բանիմաս պատմագիր
Հմուտ քանդակագործ:

Կարդալ Վ. Սարոյանի «Կարճ պատմվածքները», վերլուծել դրանցից մեկը` պատասխանելով հետևյալ հարցերին.
Ինչու հենց այդ պատմվածքը.
Դուր եկած հատվածները դուրս գրիր
Բառային աշխատանք
Հերոսի մասին  գրիր կարծիք. ինչպիսին է` արդարացնում ես, հավանում ես, մեղադրում ես….
Բոլոր աշխատանքները տեղադրել բլոգներում:

1 ես ընտրեցի Վ․ Սարոյանի ԼԻ­ՆԵԼ ԾՆ­ՎԱԾ…ը ,որովհետև այս պանվածքի մեջ նա նկարագրվում է մարդու աստիճանբար զարգացումը`փոքրոց ինչպես ենք պահել մեզ և ամենակարևորը մեզ ուզում է հասկացնել, թե ինչքան ենք մենք պարտական մեր ծնողներին:

2 Ի՜նչ եր­ջան­կու­թյուն է, որ ծն­վել ենք, ողջ ենք մնա­ցել մա­նուկ հա­սա­կում, չոչ ենք արել ու ձգ­վել, կանգ­նել ենք եր­կու ոտ­քե­րի վրա, ապա բարձ­րա­ցել ենք և տե­սել ենք, որ առա­ջին քայ­լերն ենք անում ու հե­տո մեր ոտ­քերն ամուր դրել ենք գետ­նին, ապա մի­ա­ցել ենք ետևի ոտ­քե­րի վրա քայ­լող­նե­րին, և ով­քե՞ր են նրանք, շա՞տ են տար­բեր­վում մարդ արա­րած­նե­րից: Ջայ­լա՞­մը: Ըն­տա­նի թռ­չո՞ւ­նը` բա­դը, հա­վա­տա­րիմ բա­դի­կը, որին ու­սում­նա­սի­րեց հռ­չա­կա­վոր մար­դը և ին­քը բադ դար­ձավ, ապ­շե­ցինք, երբ պարզ­վեց, որ բա­դի վար­քը մեծ մա­սամբ նույնն է, ինչ մար­դու վար­քը: Ի՜նչ եր­ջան­կու­թյուն է, որ այս բախ­տին ենք ար­ժա­նա­ցել ի հե­ճուկս սոս­կա­լի ան­հա­վա­նա­կա­նու­թյան, մի­լի­ար­դից, հա­վա­նա­բար, առն­վազն մե­կը, և ահա հայտն­վում ենք, ամե­նա­քի­չը ամեն մեկս իր փոք­րիկ դեմ­քով և սե­փա­կան մոր և սե­փա­կան հոր և սե­փա­կան ցե­ղի մնա­ցած ան­դամ­նե­րի հետ սե­փա­կան կա­պե­րով:

 

Վիլյամ Սարոյան Հյուսնի պատմությունը

   Ո՞րն է ստեղծագործության մեջ արտահայտված գաղափարը: Համաձա՞յն եք արտահայտված գաղափարի հետ: Հիմնավորե՛ք:

Ի՞նչ կերպարներ կան ստեղծագործության մեջ: Ո՞ր կերպարի (կերպարների) բացակայության դեպքում ստեղծագործության ասելիքը չէր տուժի:

  1. Ո՞րն է ստեղծագործության մեջ արտահայտված գաղափարը: Համաձա՞յն եք արտահայտված գաղափարի հետ: Հիմնավորե՛ք:
    Կարծում եմ գաղափարը այն է, որ եթե նույնիսկ գիտես, որ վաղը մահանալու ես պետք է վայելես կյանքդ ու հույսդ չկորցնես։  
  2. Ի՞նչ կերպարներ կան ստեղծագործության մեջ: Ո՞ր կերպարի (կերպարների) բացակայության դեպքում ստեղծագործության ասելիքը չէր տուժի:
    Կարծում եմ այստեղ ավելորդ կերպարներ չկան, ամեն մեկն էլ իր հերթին լրացնում է ստեղծագործությունը։
  3. Սեպտեմբերի 25-30Նահապետ Քուչակի ծնունդը ենթադրաբար դրվում է 1490-ական թվականների սկզբներին, իսկ մահը, համաձայն հայրենի գյուղի սուրբ Թեոդորոս եկեղեցու պատի տակ պահպանված շիրմաքարի արձանագրության, եղել է 1592 թվականին։
    Նահապետ Քուչակը հայ առաջին աշուղ-երգիչներից է: Այդ են վկայում պահպանված ժողովրդական զրույցները և նրա Նահապետ վարպետ պատվանունը: Հայրեններից բացի՝ Քուչակի անունով պահպանվել են շուրջ մեկ տասնյակ գրավոր ու բանավոր սիրային, կրոնական, բարոյախրատական, աշուղական երգեր՝ հայերեն և թուրքերեն:
     Քուչակյան հայրենները հիմնականում սիրո երգեր են: Հեղինակն իր սիրտը համարում է սիրո օրրան կամ ակունք, որից բխում է սերը և տարածվում աշխարհով մեկ.
    Երբ սերն ի աշխարհ եկավ,
    եկավ իմ սիրտըս բնակեցավ,
    Ապա իմ սրտես ի դուրս՝
    երկըրե երկիր թափեցավ…
    Հայրեններ
    1.Ես աչք ու դու լոյս, հոգի,
    առանց լո´յս` աչքըն խաւարի.
    Ես ձուկ ու դու ջուր, հոգի,
    առանց ջո´ւր` ձուկըն մեռանի.
    Երբ զձուկն ի ջրէն հանեն
    ւ’ի այլ ջուր ձըգեն, նայ ապրի,
    Երբ զիս ի քենէ զատեն,
    քան զմեռնելն այլ ճար չի լինի:
    2.Քանի~ ու քանի~ ասեմ.
    «Զիմ եարին կապան կարեցէք.
    Արեւն իւր երե´սք արէք,
    զլուսընկան աստառ ձեւեցեք.
    Թուխ ամպն այլ բամպակ արէք
    ւ’ի ծաւեն դերձան քաշեցէք.
    Աստղերն այլ կոճակ արէք,
    զիս ի ներս ողկիկ շարեցէք»:
    3.Երբ սէրն ի յաշարհս եկաւ, եկաւ իմ սիրտս բնակեցաւ
       Հապա յիմ սրտէս ի դուրս յերկրէ յերկիր թափեցաւ
       Եկավ ի գլուղս ելեւ, ի ըղեզս ելաւ թառեցաւ:
       Աչիցս արտասուք ուզեց, նա արիւն ի վար վաթեցաւ:
    Առաջադրանքներ
    1.Բլոգում էջ բացել` «Նահապետ Քուչակ»
    2.Համացանցից ձեռք բերելտեղեկություններ, դիտել ձայնահղումը: Մի քանի նախադասությամբ արտահայտել կարծիք դիտած տեսանյութի մասին:
    3. Հայրենները սովորել անգիր:

    Գործնական քերականության դասաժամին- տեքստային աշխատանք , էջ 110., 336,337

    Մայրենիի դասաժամին -էջ 35, 110, 111, 112,113, 114

    Մայրենի լեզու (գործնական քերականություն)

    Գործնական աշխատանք

    1. Շատ ու շատ դարեր առաջ սաղար-ախիտ անտառում հանդիպեցին ծառերի ար-ա կաղնին ու հավքերի ար-ա արծիվը:

    Շուրջը տարածած հզոր ճյուղերը՝ կանգնած էր կաղնին՝ ամբողջովին կանաչ, փար-ամ տերևներով զար-արված: Խրոխտ ու երկնահուն կաղնին իշխում էր բոլորի վրա՝ հաստաբեստ ճյուղերի հով-անու տակ պահելով անտառի՝ իր համեմատությամբ գա-ա- թվացող բնակիչներին:

    Արծիվը՝ բարձրաբերձ քարակա-կա-ների, լերկ լեռնագագաթների վեհապանձ տիրակալը, բացած

    հսկայական թևերը, գիշատիչ աչքերով նայեց կաղնուն և մագիլներով բռնելով ճյուղերից՝ քմծիծաղով ասաց.

    — Տեսնում եմ՝ հպարտ ես ու ամբարտավան: Չլինի՞ կարծում ես, թե տիեզերքի տիրակալն ես: Նայի՛ր՝ ով է կանգնած քո առաջ, և խոնարհվի՛ր: Դարերն անգամ վախենում են ինձանից, և այն ժամանակ, երբ քո տեղում արմատներն էլ չեն լինի, ես՝ ահեղ արքաս երկնքի, դեռ կսավառնեմ բարձրունքներում:
    — Մի՛ պարծենա այդպես,  բանբասեց կաղնին՝ արհամարնանքով նայելով արծվի՝ կրակի պես բոցկլտուն աչքերին:

    — Գոռո՛զ արծիվ, ժամանակը ցույց կտա:

     

  4. 3.Տեքստում գործածված մագիլ, սավառնել, լերկ բառերին գրի՛ր երկուական հոմանիշ: 

    սավառնել-ճախրել, սլանալ, թռչել

    լերկ-Մերկ, տկլոր, ամայի, ապալեր, ապալերկ

  5. մագիլ-ճիրան, եղունգ, ճանկ, ճապուռ

Փոխադրություներ

«Գործս մնա հիշատակող»
«Շահանդուխդ»