Նոյեմբերի 6- 11
Յուրաքանչյուր ուրբաթ շաբաթվա կատարած աշխատանքների ներկայացում-խորհրդատվություն:
Ուսումնական պարապմունքների ժամանակ արվող աշխատանք
Սովորողի ընտրությամբ արվող լրացուցիչ ուսումնական աշխատանք
Գործնական քերականություն
Մայրենի լեզու 7-8

Նախագիծ «Մուշեղ Գալշոյան»
Ինչու՞  կանչ,  մեկնաբանեք և հիմնավորեք ձեր ասելիքը:
Իմ կարծիքով, պատմությունը կոչվում է <<Կանչ>> ,որովհետև պատմվածքի հերոսի`Զորոյի մեջ արթնանում է նախկին սերը, ծերունին, որը մանուկ հասակում սիրել էր այդ աղջկան, հիմա հայտնաբերում է, որ իր զգացմունքը նույնն է մնացել… Երկուսն էլ, ինչպես Զորոն, այնպես էլ նրա սերը՝ Ալեն, արդեն մեծ ընտանիքներ ունեն: Հյուր լինելով Ալեի տանը՝ ծերունին չի թաքցնում իր սերը և իրեն խենթի պես է պահում:  Զորոն ավարտեց երգը, բայց, դեռ երգի հետ, տարուբերվում-ճոճվում էր, աչքերը դեռ գոց էին, և այդպես ու հակված կանչում էր՝ Ալեեեե՜….Գտեք և բարձրաձայն կարդացեք ձեզ դուր եկած հատվածները:
Հետո, գյուղի կենտրոնում, մեքենան կանգնեցնել տվեց,- լավ- վատ՝ էստեղից կառնինք:- Եվ մոտեցան հավաքվածներին: Բոլորն էլ գինի ունեին և պատրաստ՝ մառան առաջնորդելու: Միայն մեկը՝ լողլող մի մարդ, սուս էր, և Զորոն հենց նրան դիմեց: -Ինչո՞ւ չունեմ,- պատասխանեց մարդը,- այգի ունեցողը գինի էլ կունենա:
Ե՞րգ էր, երգի վերջին ելևէ՞ջը, թե՞ իր պառավի անունը տվեց՝ տանտերը չհասկացավ: Ալեն բան ու գործ թողած՝ կուչ էր եկել սեղանի եզրին, չկար պահ առաջվա կայտառությունը, շուրթերի անկյուններում ծվարած գողտուկ ժպիտը չքացել էր, տխուր ու շիվար մի պստլիկ պառավ համերկրացուն էր նայում: — Ալեեեե՜,- Զորոն նայեց պատուհանից դուրս, լեռների վրա արևն արդեն հանգչում էր: — Արևմարք չեղներ մեջ աշխարհքին,- երգահանք շշնջաց Զորոն,- կեսօր ու արևմարք ու իրիկուն ու գիշեր չեղներ, ամառ ու ձմեռ չեղներ… Կպիտեր՝ թաք գարուն… Թաք գարուն ու առավոտ… Ու մեծնալ չեղներ, Ալե՛, էրեխան մնար էրեխա, ես՝ էն նախշուն քարի վրա, դու՝ շաղոտ կանաչների մեջ ու քո գլխին՝ ծաղկեպսակ ու քո գլխին՝ ծաղկեպսակ, Ալե՜…
Նայեք ֆիլմը, գրավոր վերապատմեք:
Նրա հողը, հայրենի տունը նրան ուժեր էin տալիս: Նա սիրում էր իր հայրենիքի քարքարոտ լեռները: Նրա հերոսները Սասունցի Դավթի երկրից են, մի աշխարհ են ճանաչում, ունեն մի հավատք: 47 տարեկանում մահացան Պարույր Սևակը, Մուշեղ Գալշոյանը և Մինաս Ավետիսյանը: «Մուշեղ Գալշոյանը պետք է ապրեր, նա հայրենիք էր երազում,- ասում էր Դավիթ Գասպարյանը (դոկտոր,պրոֆեսոր),- պատմական հայրենիքի սեր ուներ, ամբողջ ուշքումիտքը դա էր»: Էդիկ Վարդանյանի (նկարիչ) խոսքերով` Մուշեղ  Գալշոյանի անդրադարձը  հասունացման ինչ-որ գործընթաց էր իր համար: Մուշեղ Գալշոյանն իր համար մեր կորցրած կարոտների եղեգնափող հնչեցնողն էր: Այսօր էլ է այդպիսին նրա թողած ձայնը` այդ հնչյունը, որը կա, բոլորի մեջ կա: Մեր այս ազատագրական զարթոնքի դրոշակակիրն էր և այդպես է եղել, կա ու կլինի նա ամեն մի շարժման ու պայքարի մեջ:

Նոյեմբերի  13-18
«Ճանաչենք մեր մեծերին»
Մխիթար Սեբաստացու գրական ժառանգությունը
Ծանոթացեք մեդիափաթեթին, կարդացեք, ընտրեք մեկ նյութ, գրավոր վերապատմեք:
Մխիթարյան միաբանության կայքից փոքրիկ թարգմանություն արեք:

Ղևոնդ Ալիշան «Բազմավեպ»

Ղևոնդ Ալիշան «Բազմավեպ»
«Բազմավեպը» Մխիթարյան միաբանության հրատարակություններից մեկն է։ Տպագրվել է 1843 թվականին Վենետիկի Սբ Ղազար կղզում։ «Բազմավեպի» հիմնադիր֊խմբագիրը ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկոը եղբայր Գաբրիել Այվազովսկին է։ «Բազմավեպը» աշխարհաբար է, որովհետև այդպես ավելի մատչելի էր, բայց դրա հետ մեկտեղ նրանք խրախուսում էին չմոռանալ մեր թագավորական լեզուն՝ գրաբարը։ Ամսագրի էջերում շատ էին լինում գիտական աստվածաբանական, հայագիտական, պատմական, լեզվաբանական, մատենագիտական, գեղարվեստական, ուսումնական և Հայ եկեղեցու պատմության մասին նյութեր: Հրատարակել են նաև բացառիկ համարներ օրինակ՝ Աստվածաշնչի հայերեն թարգմանության 1500-ամյակին, Մխիթար Սեբաստացու, Ալիգիերի Դանտեի, Ջորջ Բայրոնի, Նապոլեոնի, հայ ու համաշխարհային գրական, պատմական և այլ դեմքերի ու դեպքերի հոբելյաններին: «Բազմավեպում» նաև օտար լեզուներով նյութեր էին հրատարակվում, որտեղ եվրոպացիներին ծանոթացնում էին հայ մշակույթին։

Սեբաստացու կյանքն ու գործունեությունը, աշխատությունները. կարդալ, մեկնաբանել, արտահայտել կարծիք, ֆիլմեր, լրացուցիչ հետազոտական աշխատանք:

Ուսումնական պարապմունքների ժամանակ արվող աշխատանք
Սովորողի ընտրությամբ արվող լրացուցիչ ուսումնական աշխատանք
Գործնական քերականություն
Փոխադրություն

Ուսումնական պարապմունքների ժամանակ արվող աշխատանք
Սովորողի ընտրությամբ արվող լրացուցիչ ուսումնական աշխատանք
Գործնական քերականություն
175,176,172,179,180,177։
175կապույտ-երկնագույն, ծավի, կապտագույն,լուրթ, մավի, ծովագույն, կապուտակ, լաճվարդ։
կարմիր-բոսորագույն, կարմրագույն, ալ, հրագույն, արնագույն, կաս-կարմիր, որդան կարմիր, շառագույն։
կանաչ-կանաչագույն, կափ-կանաչ, կանաչերանգ
դեղին-դեզնագույն, խարտյաշ, խարտիշագույն, դեղձան, դեղձանագույն, դեղներանգ, դեղնագույն, դեղնաթույր, դեղնավուն։
սպիտակ-ճերմակ, սպիտակագույն, ճերմակագույն, կաթնագույն, ճեփ-փերմակ, ձյունաթույր,
ս
Փոխադրություն1
Նոյեմբերի 20-25
Յուրաքանչյուր ուրբաթ շաբաթվա կատարած աշխատանքների ներկայացում-խորհրդատվություն:
Ուսումնական պարապմունքների ժամանակ արվող աշխատանք
Սովորողի ընտրությամբ արվող լրացուցիչ ուսումնական աշխատանք
Գործնական քերականություն- Մայրենի լեզու, 7-8-րդ դասարան, էջ 75, 200, 201, 202, 204,205
Ստեղծագործական փոխադրություն-

  • «Կարդում  ենք» ռադիոնախագիծ
  • ՍԻՆՅԻՏԻՐՈ ՆԱԿԱՄՈՒՐԱ«Դղյակ տանող Ճանապարհը» ստեղծագործությունը: Գրել վերլուծություն-կարծիք:

Չեմ կարողացել, չեմ կարողանում ու երբեք էլ չեմ կարողանա

Խորխե Բուկայ

Երբ ես փոքր էի, պաշտում էի կրկեսը, և կրկեսում ամենից շատ գազաններն էին ինձ դուր գալիս: Ինձ հատկապես փիղն էր գրավում, որը, ինչպես հետո իմացա, նաև մյուս երեխաների սիրելին էր: Ներկայացման ժամանակ այդ հսկայական վայրի կենդանին ցուցադրում էր իր անասելի քաշը, ուժը, չափսերը… Բայց իր ելույթից հետո մինչև հաջորդ ելույթի սկիզբը նա շղթայված էր, շղթայի մի ծայրը կապված էր փղի ոտքին, իսկ մյուսը` գետնի մեջ խրված ցցին:

Դա ընդամենը փայտի մի կտոր էր, որ միայն մի քանի սանտիմետր էր խրված հողի մեջ: Չնայած շղթան հաստ էր և ամուր, ինձ համար ակնհայտ էր, որ այդպիսի կենդանին, որն ընդունակ է ծառեր արմատախիլ անելու, հեշտությամբ կարող էր այդ ցիցը հանել ու փախչել:
Ինձ համար հանելուկ էր մնացել` ի՞նչն էր նրան պահում, ինչո՞ւ նա չէր փախչում:

Երբ դեռ հինգ-վեց տարեկան էի, հավատում էի մեծահասակների իմաստնությանը: Չեմ հիշում` այս հարցերը ես տվեցի ուսուցչի՞ս, հայրիկի՞ս, թե՞ հորեղբորս: Նրանցից մեկն ինձ բացատրեց, թե փիղը չի փախչում, քանի որ նա վարժեցված է:
Այդ ժամանակ ես տվեցի միանգամայն ակնհայտ հարց. «Եթե փիղը վարժեցված է, էլ ինչո՞ւ են նրան շղթայում»:
Հիշում եմ, որ ոչ մի բավարար պատասխան չստացա: Ժամանակի ընթացքում մոռացա փղին էլ, նրա հետ կապված հարցերն էլ և այդ մասին հիշում էի միայն մարդկանց շրջապատում, ովքեր գոնե մեկ անգամ այդ հարցն իրենց տվել են:

Մի քանի տարի առաջ հայտնաբերեցի, որ, հուրախություն ինձ, բավականին խելացի մի մարդ գտել է հարցի պատասխանը` կրկեսային փիղը չի փախչում, որովհետև նա մանկուց կապված է նմանատիպ ցցի:
Աչքերս փակեցի և պատկերացրի ցցին կապված նորածին անպաշտպան փղին: Վստահ եմ, որ այն ժամանակ փղիկն ամբողջ ուժով ձգել է` փորձելով ազատվել: Բայց, չնայած թափված ջանքերին, ոչինչ չի ստացվել, քանի որ ցիցն այն ժամանակ բավականին ամուր է եղել:
Պատկերացնում էի, թե ինչպես է նա երեկոյան ուժասպառ ընկնում, իսկ առավոտյան փորձում նորից ու նորից… Մինչև, իր համար սարսափելի մի օր, նա հնազանդվել է իր ճակատագրին՝ ընդունելով սեփական անզորությունը:
Այդ հսկա և հզոր փիղը կրկեսից չի փախչումքանի որ խեղճը կարծում էթե չիկարող:

Նրա հիշողության մեջ մնացել է անզորության այն զգացողությունը, որն ապրել է ծնվելուց անմիջապես հետո:
Եվ ամենավատն այն է, որ այդ հիշողությանը նա երբեք չի կասկածում:
Նա այլևս երբեք չի փորձել իր ուժը կիրառել:

-Այսպիսին է կյանքը, Դեմիան: Բոլորս էլ ինչ-որ բանով նման ենք կրկեսի փղին. այս կյանքում մենք կապված են հարյուրավոր ցցերի, որոնք սահմանափակում են մեր ազատությունը:
Ապրում ենք` համարելով, որ «չենք կարող» անել բազում գործեր, ուղղակի, որովհետև, շատ վաղուց, երբ դեռ փոքր էինք, փորձել ենք ու չենք կարողացել:
Այն ժամանակ վարվել ենք այս փղի նման, մեր հիշողության մեջ գրանցել ենք այսպիսի հրահանգ. «Չեմ կարողացել, չեմ կարողանում և երբեք չեմ կարողանա»:
Մենք մեծացել ենք այս հրահանգով, որն ինքներս ենք մեզ տվել, և դրա համար էլ երբեք չենք փորձել ցիցը հանել:
Երբեմն, շղթայի ձայնը լսելիս, հայացք ենք ձգում ցցին և մտածում.
Չեմ կարողանում և երբեք էլ չեմ կարողանա:

…. Եվ միակ ձևը պարզելու, որ դու կարող ես ինչ-որ բանի հասնել, նոր փորձ անելն է, որի մեջ կներդնես քո ամբողջ ոգին:
Քո ամբողջ ոգին

Առաջադրանք

  1. Հիմնավորե՛ք ընդգծված բառերի անհրաժեշտությունը
  1. Մինչև, իր համար սարսափելի մի օր, նա հնազանդվել է իր ճակատագրին՝ ընդունելով սեփական անզորությունը:
  • Այդ հսկա և հզոր փիղը կրկեսից չի փախչում, քանի որ խեղճը կարծում է, թե չիկարող:
  • Այն ժամանակ վարվել ենք այս փղի նման, մեր հիշողության մեջ գրանցել ենքայսպիսի հրահանգ. «Չեմ կարողացել, չեմ կարողանում և երբեք չեմ կարողանա»,
  • Եվ միակ ձևը պարզելու, որ դու կարող ես ինչ-որ բանի հասնել, նոր փորձ անելն է, որի մեջ կներդնես քո ամբողջ ոգին:
  • Ցո՛ւյց տվեք ստեղծագործության Չեմ կարողացել, չեմ կարողանում ու երբեք էլ չեմ կարողանա վերնագրի կապը հեղինակի ասելիքի հետ:

1. Գտի՛ր սխալ գրությամբ բառերը և ուղղի՛ր։
ա․ սրփազան – սրբազան
համփերություն – համբերություն
բ․նյարթ – նյարդ
երթվել – երդվել

 2. Գտի՛ր սխալ գրությամբ բառերը և ուղղի՛ր։ 
ա․ հարձուփորձ – հարցուփորձ
մրձույթ – մրցույթ
բ․ դախձ – դաղձ
դեդցանիկ – դեղձանիկ
օցանման – օձանման
ատաղծագործ – ատաղձագործ
3.Գտի՛ր սխալ գրությամբ բառերը և ուղղի՛ր։ 
ա․ խեխտել – խեղդել
ոխկույզ – ողկույզ
բ․ վղտալ – վխտալ
4.Տրված բառերի կազմությունն ու զրությունր բացատրի՛ր:
 ա․ Անհյուրընկալ=ան+հյուր+ընկալ
Զրուցընկեր=զրույց+ընկեր
Դյուրընկալ=դյուր+ընկալ
Գահընկեց=գահ+ընկեց
Անընդհատ=ան+ընդ+հատ
Համընթաց= համ+ընթաց
բ․ Միջօրե= միջ+օրե
Հանապազօրյա=հանապազ+օր+յա
Ոսկեզօծ=ոսկի+զօծ
Ապօրինի=ապ+օրինի
Առօրյա=առ+օր+յա
Առօրեական=առ+օր+յա+ական
Բացօթյա=բաց+օթյա
Բարօրություն=բարի+օր+ություն
Զօրուգիշեր=զօր+ու+գիշեր
 ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ՓՈԽԱԴՐՈՒԹՅՈՒՆ-
«ԿԱՐԴՈՒՄ  ԵՆՔ» ՌԱԴԻՈՆԱԽԱԳԻԾ
ՍԻՆՅԻՏԻՐՈ ՆԱԿԱՄՈՒՐԱ «ԴՂՅԱԿ ՏԱՆՈՂ ՃԱՆԱՊԱՐՀԸ» ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ: ԳՐԵԼ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ-ԿԱՐԾԻՔ:

Նոյեմբերի 23-29

Գրականություն

Մեսրոպ Մաշտոց

Մեսրոպ Մաշտոց

Մեսրոպ Մաշտոցի դամբարանը

Սահակ Պարթև

Ներկայացրո ՛ւ՝ ինչ իմացար Գրիգոր Նարեկացու և Ներսես Շնորհալու մասին:

Նարեկացին և Շնորհալին միջնադարյան եկեղեցականներ էին։  Շնորհալին երաժշտագետ, բանաստեղծ, պատմիչ և երգահան էր, իսկ Նարկացին երաժիշտ և փիլիսոփա։Շնորհալին  իր բազմատաղանդության համար ժամանակակիցների կողմից կոչվել է Շնորհալի։ Շնորհալին եղել է Հայոց Կաթողիկոս 1166 թվականից։ Նարեկացին օգտագործել է 20000 բառ և մինչ այսօր նրան ոչ ոք չի գերազանցել։ Նարեկացին հայտնի է «Մատյան ողբերգության» չափածո աղոթքների ժողովածուով։

Ունկնդրի ՛ր Մաշտոցի շարականները:

Նայի՛ր «Մեսրոպ Մաշտոցի շարականները» տեսանյութը, գրավոր ներկայացրո՛ւ ինչ-որ լսեցիր: Կարող ես նաև բանավոր վերապատմել

Գործնական աշխատանք

Հինավուրձ ավանդությունն ասում է, թե շատ տարիներ առաջ, երբ մարդիկ մեհենական սուրը կրակի՝ ատրուշանի առջև ջերմեռանդորեն զոհեր էին մատուցում հեթանոս աստվածներին, Հայոց աշխարհի Բզնունյաց ծովում (այսպես էր կոչվում Վանա լիճը) դեռ ոչ մի կղզի չկար: Օրերից մի օր վիշապաքաղ Վահագն աստվածն իր սիրելիի՝ չքնաղատես Աստղիկի հետ նավակով զբոսնում էր ծովի վրա:  Վաղորդյան շնկշնկան զեփյուռը քնքշորեն խաղում էր պաղպաջուն ալիքների հետ:  Զմայլված երկնակարկառ ժայռերով շրջապատված ալևետ ծովակի գեղեցկությամբ՝ դիցուհին ափսոսում է, որ ծովը հանգստավայր չունի: Եվ հրավարս, բոցամորուս Վահագնը բարձրանում է Հայկական պարի կատարները, վիթխարի ժայռաբեկորներ պոկում և նետում ծովի ալիքների մեջ: Առաջանում են Աղթամար, Կտուց և Լիմ կղզիները: Նրբագեղ դիցուհին պահանջում է, որ այդ կղզիներից մեկի վրա կառուցվի աշխարհի ամենաշքեղ տաճարը՝ որպես առհավատչյա իրենց անշեջ սիրո: Վահագնը գործի է դնում իր աստվածային քանքարը, և արփիաշող Աղթամար կղզու վրա բարձրանում է Վահեվահյան անձեռակերտ մեհյան-տաճարը: «Գեղեցիկ է, բայց ամենագեղեցիկը չէ»,- ասում է քմահաճ դիցուհին և հեռանում՝ դեմքը խոժոռած: Անցնում են դարեր: Վասպուրականի թագավոր Գագիկ Արծրունու կարգադրությամբ և Հռչակավոր վարպետ Մանվելի գլխավորությամբ գործի են անցնում վեց հազար վարպետներ՝ անթիվ-անհամար օրնականներով: Եվ վեց-յոթ երկար ու ձիգ տարիների ընթացքում վեր է խոյանում Աղթամարի գեղաշուք տաճարը:

Տեքստում Վահագն աստվածը բնութագրվում է մի քանի հատկանիշներով. դո՛ւրս գրիր այդ բառերը և մեկնաբանի՛ր, թե ինչո՞ւ է նա այդ բառերով բնութագրված:

Բոցամորուս, վիշապաքաղ, հրավարս

Լեզվամտածողություն

Բառերի հոմանշային շարքը դասավորի՛ր ըստ իմաստի սաստկացման:

ընդունակություն, ձիրք, քանքար, տաղանդ, հանճար

Վարժ.200
Քաղցրահնչյուն մեղեդի-Քաղցր հնչյուն մեղեդի
Քնքչաչրչյուն զգեստ-Քնքուշ չարչյունով զգեստ
Բարեհնչյուն ձայն-Բարի հնչյունով ձայն
Դառնահնչյուն ոռնոց-Դառը հնչյունով ոռնոցՎարժ.201
Վերջապես այդ հրեշը մի վերջին անգամ ցնցվեց ու կանգ առավ:Փրկված ենք:Ասաց տղան հորը երբ նրանք դուրս եկավ անտառից:Տղան ասաց հորը
-Բայց նա մեր որսը կուտի.-հայրը պատասխանեց:
-Ոչինչ տղաս,մենք դեռ նրա հախից կգանք ու ետ կվերցնենք մեր որսը:
Անտառից դեռ շատ չեին հեռացել երբ մի աղմուկ բարձրացավ:Տղան,ով վստահ քայլում էր մտածելով, որ այնուամենայնին նրանք հրեշից կվերցնեն որսը:Մի պահ վախից բռնեց հոր ձեռքը:Հորը ավելի հետաքրքրեց թե ինչ կատարվեց անտառում:Զենքը վերև պարզելով փորձեց առաջ գնալ:
Վարժ.202
Լավ ձին կերը կավելացնի,վատը մտրակը:
Խելոքին՝մեկ ասա,անխելքին հազար:
Արդար մազը չի կտրվի,մեղավորինը կկտրվի:
Մեկ՝խոսիր,մյուսը լռիր:
Բոյը՝երկար,խելքը կարճ:


Վարժ.204
փոքր Ասիայի-փոքրասիական
իրենց մասնակցությունն էին բերում-մասնակցում էին
մարդու հասակ ունեցող-մարդաահասակ
բարձր արժեք ունեցող-բարձրարժեք
ընծա բերել-ընծայել
ոսկուց ձուլած-ոսկեձույլ
ավարտին հասավ-ավարտվեց
մարմարից կերտված-մարմարակերտ
նուրբ գեղեցկություն ունեցող-նրբագեղ
կանգուն չմնաց-փլվեց
Եփեսոսի բնակիչ-Եփեսոսաբնակ
կրակի մատնեց-այրել
մոռացության տալ-մոռանալ
պատմություն գրողները-պատմագրեր
ոճիրը գործողի-ոճրագործ

Վարժ.205
այն համոզման էին եկել-համոզվել էին
բանի տեղ չդնող-չտեսնող
անկողին էին ընկնում-հիվանդանում էին
նույնիսկ հոգին փչում-նույնիսկ մահանում
գլխի ենք ընկել-հասկացել ենք
առաջ է գալիս-առաջանում է
Ադամի տարվանից-
ահ ու դողի-վախենալով
իր գործն արել էր-