get.jpg

Սևանա լիճ

Երկարություն`   78 կմ
Լայնություն`   56 կմ
Մակերես `  1243 կմ2
Ծավալ`   33.2 կմ3
Ամենամեծ խորություն`   100 մ
Միջին խորություն`   30 մ
Թափանցելիություն`   4.5 մ
Ավազանի մակերես`   3647 կմ2

Երկար ժամանակ «Սևան» անունը կապվել է կղզու սև տուֆից կառուցված վանքի հետ: Այս մեկնաբանությունը պահպանվել է դարեր շարունակ, սակայն դա չի կարող լինել ճշմարիտ, քանի որ «Սևան» անունը շատ ավելի հին է, քան վանքը: Վերջապես, լճի պատմությունը ուսումնասիրելից բացահայտվեց Օձաբերդի սեպագիր արձանագրությունը, որ մեզ էր հասել Ուրարտուի Ռուսա II թագավորից ժառանգություն (730-714 մ.թ.ա.): Այս գյուտը դարձավ Սևանա լճի «ծննդյան վկայական», որտեղ լճի անունը նշված է որպես «Սուինիա» կամ «Ծոփնիա»: Սա բացահայտել է լճի անվան հիմքը, ինչը տանում է մեզ դեպի ավելի վաղ ժամանակներ, երբ մարդիկ աշխարհագրական օբյեկտները հաճախ կոչում էին պարզ ու հասարակ անուններով՝ օգտագործելով միայն «ջուր», գետ», «լիճ», «սար», «անապատ» բառերը:

Նախկինում լճի ավազանը կոչվում էր «Ծովազարդ նահանգ»՝ հիմնված բնության պատկերազարդ ու գեղատեսիլ լանդշաֆտների վրա: Լճի ավազանն ուսումնասիրելիս՝ ապացույցներով լի փաստերը ապացուցում են, թե ինչու է Սևանա լիճը և շրջակա տարածքը կոչվել «Ծովազարդ»:
Ըստ գոյություն ունեցող այլ տեսակետների հին ժամանակներում լիճը և շրջակա տարածքը կոչվել են «Գեղամա ծով»:
Լճի անվան հետ կապվում են տարբեր զրույցներ․
1․Սևանա լճր տեղում առաջ ցամաք է եղել՝ անտառապատ բլուրներով, ծաղկավետ դաշտերով ու բերդերի վարելահողերով։ Գյուղին մոտիկ բլրի տակ եղել է մա առատ աղբյուր, որից ջուր վերցնելիս գյուղացիները հանում էին ակունքին փակիչը և ապա զգուշությամբ հարմարեցնում իր տեղում։Մի երեկո գյուղի հարսներից մեկը ջրի է գնում աղբյուրը, հանում է փակիչը, կուժը լցնում է ու գալիս տուն՝ մոռանալով փակել ակունքը։ Ջուրը դուրս է հորդում, ծավալվում չորս կողմ․ երբ այն հասնում է տնակին, բնակիչները փախչում են, ասելով ՝<Քար դառնա՝ ով բաց է թողել ակունքը>։ Եվ մոռացկոտ հարսը քար է դառնում, իսկ ջուրը անընդհատ հոսելով կազմում է Սևանա լիճը, որի երեսից հազիվ վեր է բարձրանում քարացած հարսի գլուխը (Հարսնաքարը)։

2․Վանեցիները գաղթում և վերաբնակվում են Սևանի ափերին, որոշելով, որ դա էլ մի Վան է։ Բայց հետո, տեղի ցուրտ  ու  դաժան կլիման դուր չի գալիս նրանց։ Նրանք հիշում են իրենց երկրի մեղմ ու տաք բնությունը, իրենց բարեկեցիկցկյանքը և դառնորեն կանչում․ Սև դառնա Վա՛ն։ Ու այդպես էլ լճի անունը մնում է Սևան։

Похожее изображение

Ալ լիճ

Ալ կամ ԱրագյոլԱրագյոլար, լիճ Զանգեզուրում, Հայաստանի և Ադրբեջանիսահմնագլխին, Ղարաբաղի բարձրավանդակի կենտրոնական մասում։ Ընկած է մեծ Ալ լճից մոտ 36,5 կմ հարավ-արևելք։ Երեք կողմից եզրավորված է հրաբխային կոներով, որոնք լճի նկատմամբ ունեն 100-120 մետր հարաբերական բարձրություն։ Ձգված է հյուսիս-արևելքից հարավ-արևմուտք ուղղությամբ, մոտ 1 կմ երկարությամբ և 830 մետր լայնությամբ։ Բարձրությունը 2974 մ է, մակերեսը՝ 0.53 կմ², միջին խորությունը՝ 1,88 մ։ Սնվում է գլխավորապես մթնոլորտային տեղումներով, ձմռանը մինչև հատակը սառչում է։ Ջուրը մաքուր է, պարզ։ Ամռանը միջին ջերմաստիճանը 120 C է։ Կոչվում է նաև Ալագյոլ:

Կապույտ լիճ

Նախնադարյան շրջանում, երբ Հայկական լեռնաշխարհը միավորված էր մեկ պետության՝ Վանի թագավորության կազմում, լիճը հայտնի էր «Արևմուտքի ծով» անվամբ։ Դրա մասին հայտնի է դառնում Ասորեստանի զորքերի՝ մ.թ.ա. 820 թվականի դեպի Ուրարտու կատարած արշավանքին վերաբերող արձանագրությունից։ Ուրմիան Արևմուտքի ծով է կոչված «Արևելյան ծովի»՝ Կասպից ծովի համեմատությամբ։Մ.թ.ա. 6-րդ դարից մինչև մ.թ. 4-րդ դարը՝ մոտ մեկ հազարամյակլճի տարածքը մտնում էր հայոց պետության կազմի մեջ։ Այն հայտնի էր որպես «Կապուտան ծով», և որպես այդպիսին ամրագրվել էր պատմահայր Մովսես Խորենացու և աշխարհագրագետ Անանիա Շիրակացուաշխատություններում։

Похожее изображение

Սև լիճ

Գոյություն ունի անվան ծագման երկու ավանդույթ․

  • Ժամանակին քառասուն գլխանի մի վիշապ է եղել, խմել է այս լճի ջրի կեսը, հետո պառկել, որ հանգստանա, մյուս կեսն էլ խմի, ցամաքեցնի։ Աստծու հրամանով՝ սարերը մոտեցել են, վերցրել այդ լիճը, բարձրացել, հասցրել են մինչև երկինք, ազատելով վիշապից։ Վիշապն այլևս չի կարողացել վերև բարձրանալ ջուր խմելու, ծարավել է, ճաքճքել, տրաքել, ցրիվ եկել չորս կողմը։

Այստեղ ապրում են ջրի խոզեր, շներ, ձիեր և մեծ-մեծ ձկներ։ Սև լճում ապրում է նաև մի գեղեցիկ աղջիկ։ Երբ արև է լինում նա դուրս է գալիս ջրի երեսը և խաղում է ալիքների հետ։ Այս աղջիկն է, որ կպչելով լճի մեջ ընկած կենդանու ոտից, չի թողնում, որ նա դուրս գա ջրից։

Օխնած գյոլ

Սեյդիշեն գյուղի մոտով, հոսող գետի հատակին կա մի քերծ, իսկ քերծի մեջ էլ՝ մկրտության ավազանի մեծությամբ ջրով լցված մի քարափոս, որին տեղացիները Օխնած գյոլ են ասում՝ ջրի սրբազան ու բուժիչ հատկությն համար։

Картинки по запросу Թոխմախան գյոլԹոխմախան գյոլ

Լսելով գեղեցկուհի Աբու-Հայաթի ինքնասպանության լութը, նրա փեսացու Թոքմաք խանը իրեն նետել է այս լիճը և խեղդվել, որը և նրա անունով կոչվել է Թոխմախան լիճ։

Բադերի լիճ

Ձմռան ամիսներին այստեղ ժամանակին մեծ քանակությամբ վայրի բադեր են իջել, իրենց կողմը գրավելով որսորդների ուշադրությունը։ Դրանից էլ լիճը կոչվել է Բադերի լիճ։

Похожее изображениеՄեծամորի լիճ, կամ Այղր գյոլ
Մի անգամհովիվը այծ

  • ի ետևից նետում է գավազանը, որն ընկնում է Արագիծի գագաթին գտնվող լճի մեջ։ Մինչև նա մոտենում է լճին՝ տեսնում է, որ գավազանն անհետացել է։ Մի շաբաթից, ոչխարները դաշտ իջնելի, հովիվն իր գավազանը տեսնում է Մեծամորի լճում։ Շալակում է մի ջվալ դարամ, բարձրանում Արագածի վրա և դարմանը դատարկում այնտեղ լճի մեջ։ Երկու օր անց հովիվը դարմանի հետքը գտնում է Մեծամորի լճում (Այղբ-գյոլ):

  • Այս լիճը լիքն է հրեղեն ձիերով, սպիտակ գոմեշներով, մարդաձըկներով և ութիշ կենդանիներով։Հրեղեն ձիերի ցեղիցն է նաև Քյոռ-օղլու թևավոր Ղռաթը։ Խառատ (հյուսն)

  • Մուրատը ականատես է եղել, որ երբ Քյոռ-օղլու մատակ ձին արածելիս է եղել Մեծամորի ափին, մի հրեղեն սպիտակ ձի ( այղր) դուրս է եկել լճից, թռել է մատակի վրա և նորից մտել ջրի հատակը։Դրանից հետո լիճը կոչվել ք Այղր-գյոլ։