Գրականություն
Կարդում ենք Չարենց
Նախագիծ «Ծանոթ-անծանոթ քաղաքներ»
Ուսումնական Աշտարակ —  Նախագիծ «Ծանոթ-անծանոթ քաղաքներ» -մարտի 2

Նախագծային ուսուցման ստուգատես  մարտի 19-26

Նախագիծ «Ուսումնական գարուն» -մարտի 26-ապրիլի 1

 

Մայրենի (գործնական քերականություն)
Փոխադրություններ 

Գործնական քերականություն

1.Ըստ տրված կաղապարների, բարդ նախադասություններ կազմ՛ր:

Աղջիկը միաժամանակ և՛երգում էր, և՛պարում։

Ոչ՛մեր սիրելներ էր նման սիրելու,
Ոչ՛ բաժանումը բաժանում եղավ։

Թե՛ գինին էր առատ թե՛ և հյուրերն էիրն բարձր տրամադրությամբ համակված

Կա՛մ կդառնանք եղբայրներ կա՛մ կլինենք թշնամի։

2.Տեքստը մեկ նախադասությամբ փոխադրի´ր:

Սըր Ուոլթըր Ռլեյնը (անգլիացի պետական գործիչ և ծովագնաց) Ամերիկայից Անգլիա բերեց երկու բույս՝ կարտոֆիլն ու ծխախոտը: Հավանաբար, նա Անգլիայում առաջին ծխողն է եղել:
Մի երեկո, երբ աշխատասենյակում նստած իր ծխամորճն էր ծխում, հայտնվեց ծառան՝ մի նամակ ձեռքին: Վերջինս ծխող մարդ երբեք չէր տեսել և կարծես, թե տերն այրվում է: Նա նամակը գցեց և ահաբեկված դուրս վազեց՝ գոռալով.
-Տերս այրվում է, տերս այրվում է, ծուխը դուրս է գալիս նրա քթից ու բերանից:
Հետո շտապ մի դույլ ջուր բերեց և տիրոջ վրա լցրեց: Վերջինս չհասցրեց անգամ բացատրել, թե  ի´նչ է իր ձեռքինը:

Մի երեկո, երբ Սըր Ուոլթըր Ռլեյնը (անգլիացի պետական գործիչ և ծովագնաց), ով Ամերիկայից Անգլիա էր բերել կարտոֆիլն ու ծխախոտը, աշխատասենյակում նստած իր ծխամուրճն էր ծխում, հայտնվեց ծառան, ով երբեք ծխող մարդ չէր տեսել, կարծելով, թե տերն այրվում է՝ գոռալով, թե տերն այրվում է և նրա քթից ու բերանից ծուխ է դուրս գալիս, դուրս է վազում սենյակից և շտապ մի դույլ բերելով լցնում է տիրոջ վրա՝ թույլ չտալով, վերջինիս բացատրել, փե ինչ է իր ձեռքին։

3.Կետադրի՛ր նախադասությունները:
Հույները ծովերի աստված Պոսեյդոնին եզ էին զոհաբերում՝ որպես ջրային տարերքի հզորության խորհրդանիշ:
Քարակերտ ու կղմինդրածածկ փոքրիկ տունը, որպես շքեղ ապարանք, առանձնանում էր գյուղի խարխուլ տների մեջ:
Նկարահանող խցիկի մոտ անփույթ կանգնած էր Ջեկը՝ իբրև իր արժեքն իմացող անփոխարինելի օպերատոր:
Տուփից ուղիղ դեպի կինը դուրս թռավ թունավոր կանաչ օձը՝ իբրև դիպուկ նետված փետտրագնդակ:
Իբրև սուրացող շնաձկանը կպած խխունջներ՝ կառչել էինք վազող կենդանուց:
Լեռների ու բլուրների մեծ մասը, որպես հրաբխային ժայթքման զավակներ, վեր են նետված ստորերկրյա հզոր ուժերի կողմից:

4.Ընդգծված բառերն ու բառակապակցությունները ուղղի՛ր:

Բացի աղջկանից, բոլորն ուզում էին ուրիշ քաղաք տեղափոխվել:
Սիրահարված եմ ձեր երկրին:
Հալվում, մաշվում էր հարազատ տան ու ընկերների կարոտից:
Կարոտում էր անգամ իրենց փողոցի ծառերը:
Ի՞նչ է նշանակում ընկերությանը դավաճանել:
Խոսքը վերաբերում է քեզ ու քո ցանկություններին:
Ինչպե՞ս ես վերաբերվում նրանց:
Քույրս երրորդ դասարան է:
Բաժակը ձեռքն էր, որ մտավ
Մարսը աղքատ է ջրից:
Շատ լավ է տիրապետում անգլերենին։
Բացի այդ, ազատ ժամանակն ու արձակուրդն անցկացնում էր պրոֆեսորին ոչ սազական եղանակով:
Մուգ ակնոցիդ պատճառով աչքերդ չեմ տեսնում:

5.Սխալ կազմված բայաձևերը ճշտի՛ր:

Ինչ-որ մութ մարդկանց հետ էր կապվել:
Տղաները վիճում էին բակում, ու վեճը կատակի նման չէր:
Դեռ շատ կտուժես՝ ինձ չլսելով:
Խոսքս քեզ չի վերաբերում:

6.Փակագծերում տրված բայը պահանջված ձևով գրի՛ր:

Պարզվում է, որ մարդու առողջական վիճակը նախ և առաջ կախված է մարդկային հարաբերություններից: Նախանձը, օրինակ, ոչ միայն որդի նման կրծում է մարդու հոգին և տակնուվրա է անում էությունը, այլև առաջացնում է ստամոքսի խոց ու արյան ճնշման հիվանդություններ: Ահա թե ինչու են ասում. «Եթե չես ցանկանում տառապել, մի՛ նախանձիր»: Զրպարտությունը, վիրավորանքը, շողոքորթությունը, անտաշ վերաբերմունքն ու հայհոյանքը նիկոտինի ու ալկոհոլի նման թունավորում են  նաև մարդու օրգանիզմը:
Երկրում առաջին ծխողները եգիպտական փարավոններն են եղել:
Մ.թ.ա. երկրորդ հազարամյակին վերաբերող մի թանգարանում հնագետները ծխելու հարմարանքներ են գտել:Սենյակները ներկելիս պատուհաններն ու դռները փակ պիտի լինեն, որովհետև միջանցիկ քամին ու խոնավ օդը չեն թողնում, որ ներկը հավասարապես չորանա:

7.Ավելորդ բառերը գտի՛ր և նախադասություններն ուղղի՛ր:
Հավանաբար հաջողությամբ կպսակվի նախարարի այս նոր ձեռնարկը։
Սրա հիման վրա կլինի:
Մի  լուրջ հակաճառություն ունեմ:
Դուք չափազանցնում եք վտանգը:
Խոսքը նրա մասին է  :
Ի՞նչ է հարբուխը:
Ի՞նչ են մթնոլորտային ճակատները:
Հաճելի տեսք չունի։
Հեռախոսը  շքեղություն չէ:
Դու անպայման մեծ հաջողության կհասնես:
-Բանն ի՞նչն է,- հարցրեց ոստիկանը:

8.Պատմությունը դարձրո՛ւ ներկա ժամանակով: Տրված և ստացված տեքստերում ո՞ր նախադասությունները լրիվ համընկան:
            Մեր կապիկը մի աֆրիկացուց էինք ձեռք բերել, որը վառ անհատականությամբ ու յուրահատուկ հումորով օժտված մի էակ էր: Ամեն օր նրան դուրս էինք տանում ու կապում ծառին: Առաջին երկու օրը խելոք նստում էր տան մուտքի մոտ, ու նրա կողքով չընդհատվող հոսանքով անցնում էին որսորդները, մեզ սննդամթերք բերող պառավ կանայք, խումբ-խումբ վազում էին խխունջներ ու միջատներ բերող փոքրիկ տղաները: Մենք ենթադրում էինք, որ այդ անդադար շարժումը կզվարճացնի ու կհետաքրքրի կապիկին: Այդպես էլ եղավ: Նա շատ շուտ գլխի ընկավ, որ պարանի երկարությունն իրեն թույլ է տալիս թաքնվել բակի դռնակի մոտ, և օգտվեց դրանից: Հենց որ ոչինչ չկասկածող մի աֆրիկացի բակ էր մտնում, կապիկն իսկույն դուրս էր ցատկում դարանից ու բռնում խեղճի ոտքը: Հետն էլ այնքան սոսկալի ճղճղոց էր գցում, որին նույնիսկ ամենապինդ նյարդերն ունեցող մարդը չէր դիմանում:

Մեր կապիկը մի աֆրիկացուց ենք ձեռք բերել, որը վառ անհատականությամբ ու յուրահատուկ հումորով օժտված մի էակ է: Ամեն օր նրան դուրս ենք տանում ու կապում ծառին: Առաջին երկու օրը խելոք նստում է տան մուտքի մոտ, ու նրա կողքով չընդհատվող հոսանքով անցնում են որսորդները, մեզ սննդամթերք բերող պառավ կանայք, խումբ-խումբ վազում են խխունջներ ու միջատներ բերող փոքրիկ տղաները: Մենք ենթադրում ենք, որ այդ անդադար շարժումը զվարճացնում ու հետաքրքրում է կապիկին: Այդպես էլ լինում է։ Նա շատ շուտ գլխի է ընկնում, որ պարանի երկարությունն իրեն թույլ է տալիս թաքնվել բակի դռնակի մոտ, և օգտվում է դրանից: Հենց որ ոչինչ չկասկածող մի աֆրիկացի բակ է մտնում, կապիկն իսկույն դուրս է ցատկում դարանից ու բռնում խեղճի ոտքը: Հետն էլ այնքան սոսկալի ճղճղոց է գցում, որին նույնիսկ ամենապինդ նյարդերն ունեցող մարդը չի դիմանում:

Հենց որ ոչինչ չկասկածող մի աֆրիկացի բակ է մտնում, կապիկն իսկույն դուրս է ցատկում դարանից ու բռնում խեղճի ոտքը: Հետն էլ այնքան սոսկալի ճղճղոց է գցում, որին նույնիսկ ամենապինդ նյարդերն ունեցող մարդը չի դիմանում: (Մասամբ)

9.Բաղադրյալ բառեր կազմի՛ր միայն տրված բառերի արմատներով:
ա) հայրապետ, սահմանազոր, դիմադիր, խաչակնքել, ծանրակշիռ, գլխարկ,
բ) զվարթաբան, ձայնասփյուռ, լուսապսակ, աստղագուշակ, մեղմաշունչ, կանխավճար, բարետես, ժպտալից:

ա) հայրապետ- հայրանուն մայրապետ, սահմանազոր-սահմանակից զորաբանակ, դիմադիր-դիմապակի, օրենսդիր, խաչակնքել-խաչեղբայր, կնքահայր, ծանրակշիռ-ծանրաշարժ, թերակշիռ, գլխարկ-գլխուղեղ, հիմնարկ, վերարկու
բ) զվարթաբան-զվարթերես, լեզվաբան, ձայնասփյուռ-ձայնալար, աշխարհասփյուռ, լուսապսակ-լուսատտիկ, ծաղկապսակ, աստղագուծակ-աստղազարդ, բախտագուշակ, մեղմաշունչ-մեղմանուշ, շնչակտուր, կանխավճար-կանխարգել, աշխատավճար, բարետես-բարեսիրտ, աղջկատես, ժպտալից-ժպտերես, ջրալի։

10.Պատմությունը շարունակի՛ր:
Տիեզերանավի բոլոր ուղևորներն արդեն տեղերում էին, շարժասանդուղքը հեռացել, դուռն ամուր փակվել էր, և ուղեկցորդուհին թռիչքի մասին էր հայտարարում: Բայց դեռ վախենում էի, որ հանկարծ կզղջան մեզ այդ վտանգավոր թռիչքին թողնելու համար, կիջեցնեն և մեր բոլոր ջանքերն ապարդյուն կանցնեն: Բայց հանկարծ մի ահավոր աղմուկ սկսվեց, նավը ցնցվեց ու թափով պոկվեց տեղից:
Մխրճվում ենք երկնքի մեջ, սլանում ենք դեպի աստղերը: Լարվածությունից մարմինս պատվել էր սառը քրտինքով։ Ինձ զգում էի անկշռության մեջ, ուզում էի ծարժվել, բայց վերջույթներս ինձ չէին ենթարկվում։ Փորձեցիտեղիցս վեր կենալ, բայց հանկարծ ընկա եվ հատակի սառնությունից վեր թռա․ երազ էր;

11.Հոմանիշներից յուրաքանչյուրով նախադասություն կազմի՛ր:
ա) երկարել, ձգվել,- Ճանապարհը ճգվում էր լեռնային կածանով։ Իմ արձակուրդը կերկարացնեմ ևս մեկ շաբաթով։
բ) աղքատ, խեղճ,-Աղքատ մարդիկ հազվիմ էին պահում իրենց ընտանիքները։ Խեղճ երեխան սովից լացում էր։
գ) գույն, երանգ:-Արդեն նշմարվում են բնության գույները։ Նրա նկարները առաձնանում են նուրբ երանգներով։
12.Տրված առածներն ընդգծված բառերի հականիշների օգնությամբ լրացրո՛ւ:
Ամառվա փուշը՝ ձմեռվա փուշը։
Բարեկամ կորցնելը հեշտ է, գտնելը դժվար։
Դուրսը՝ քահանա, ներսը սատանա։
Գիտունին գերի եղիր, անգետին սիրելի։
Գիտունի հետ քար քաշի, անգետի հետ փլավ մի ուտի
Իր աչքի գերանը չի տեսնում, ուրիշի աչքի փուշը տեսնում է։

13.Նախածանցն այնպիսի վերջածանցով փոխարինի՛ր, որ բառի իմաստը չփոխվի.
դժգույն-գունատ, անպոչ-պոչատ, անկուռ-կռնատ (անթև), անքուն,քնատ անգլուխ-գլխատ:

14.Տրված բառերի տարբեր իմաստներով  նախադասություններ կազմի՛ր և ցո՛ւյց տուր, թե ինչ կարող են նշանակել.
Սրի,- Արքայազնի սրի վրա փայլում էր կամիր սուտակը։ Նա պիտի սրի մատիտը
Աղի-աղի կերակուրը ոչ ոք չկերավ։ Աղի մեջ մեծ քանակությամբ յոդ կա։
Մարտ-Մարտ ամսին ես հանձնում եմ քնություններ։ Մարտը տեղի ունեցավ Ավարայրի դաշտում։ Որդի-Ծերունին ուներ յոթ որդի: Որդի գլուխը կտրվեց։

15.Գծիկները ը կամ ն մասնիկով (հոդով) փոխարինի՛ր:
            Ժողովուրդները տարբերվում են իրենց արտաքին տեսքով, լեզվով ու սովորույթներով: Ժողովուրդներն իրենց արտաքին տեսքով, լեզվով ու սովորույթներով են տարբերվում:
Աստղադիտակը դանիացի ապակեգործներն են ստեղծել: Աստղադիտակը ստեղծել են դանիացի ապակեգործները:
Եվրոպացիներն առաջին անգամ արևածաղիկը տեսան մեքսիկական տափաստաններում, երբ հայտնագործեցին Ամերիկան: Արևածաղիկն առաջին անգամ եվրոպացիները տեսան մեքսիկական տափաստաններում, երբ հայտնագործեցին Ամերիկան: Եվրոպացիները մեքսիկական տափաստաններում առաջին անգամ տեսան արևածաղիկը, երբ հայտնագործեցին Ամերիկան:
Գառնիի սյունազարդ տաճարը(մ.թ. 77 թվական) Միհր  աստծո պատվին է ստեղծվել: Գառնիի սյունազարդ տաճարն  ստեղծվել է (մ.թ. 77 թվական) Միհր  աստծո պատվին: Միհր աստծո պատվին է ստեղծվել Գառնիի սյունազարդ տաճարը (մ.թ. 77 թվական): Միհր աստծո պատվին Գառնիի սյունազարդ տաճարն է ստեղծվել (մ.թ. 77 թվական):

Փոխադրություն
Կախարդական հնչյունների արքան

Բարուրի մեջ ամուր փաթաթված մանկիկը թեև կուշտ էր, բայց ոչ մի կերպ չէր քնում:Մի ձայնի ճչում էր, անհանգիստ շարժումներ էր անումբարուրի մեջ :Ծնողները չէին հասկանում փոքրիկի աղիողորմ լացի պատճառը:Եվ նրանք որոշում են արձակել բարուրը: Արձակեցին կապանքները,և  երեխան լռեց ու հանգիստ քնեց։Մայրը հասկացավ, որ Բեեթհովենին կաշկանդել չէր կարելի: Այս ըմբոստ մանկիկը Լյուդվիգ վան Բեեթհովենն էր` ապագա հանճարեղ կոմպոզիտորը: Այդ տարիներին Եվրոպայում թնդում էր պատանի` Մոցարտ անունով:Բեթհովենի հայրը` Յոհանը նախանձով էր լսում այդ  երեխայի հաջողությունների մասին և ուզում էր որդուն դարձնել մի նոր Մոցարտ:Նա զգում է իր տղայի բացառիկ ընդունակությունները և արգելում բացի երաժշտությունից որևէ այլ բանով զբաղվել:Լինում էին դեպքեր,երբ հայրը հարբած վերադառնալով տուն` արթնացանում էր երեխային և ստիպում նվագել :Պատանու համար բախտորոշ եղավ հանդիպումը Մոցարտի հետ:Լսելով Բեթհովենին` Մոցարտը հայտարարեց, որ

— Ուշադրությու’ն դարձրեք այս պատանուն:Նա բոլորին կստիպի խոսել իր մասին:

Բեթհովենը երաժշտության դասեր է վերցնում ժամանակի համբավավոր կոմպոզիտոր Հայդնից,միաժամանակ ստեղծագործում:Շուտով այնքան է հռչակվում,որ շատ ազնվական տներից հրավիրվում է` դառնալու սալոնային երաժիշտ: Միշտ հավատարիմ իր ազատատենչ,ըմբոստ ոգու թելադրանքին` երիտասարդ Լյուդվիգը կտրականապես հրաժարվում է` նախընտրելով մնալ աղքատ, բայց չապրել որևէ մեկի հրամանի ներքո,չկատարել պատվեր,թելադրանք:Բավորությամբ` անկախ նա սարսափում էր կաշկանդող,կախյալ վիճակից:Նույնիսկ գանգրացված կեղծամը,որ այն ժամանակ կրում էին մեծազարմ մարդիկ և արվեստագետները,Բեթհովենը դեն նետեց:Լինել ազա ՜տ,ինքնիշխա ՜ն,չխոնարհվե ՜լ,մեջք չծռել,չշողոքորթել,- ահա նրա հավատամքը: Մեծ կոմպոզիտորը հիացած էր ֆրանսիական հեղափոխության գաղափարներով և Նապոլեոն Բոնապարտով:Նա կարծում էր,թե Նապո;եոնը կդառնա հեղափոխական պայքարի  հերոս և ժողովրդին կտանի ազգային-ազատագրական մարտերի:Ահա թե ինչու իր հռչակավոր երրորդ սիմֆոնիան անվանեց «Բոնապարտ» :  Խաբված զգաց Բեթհովենը,երբ լսեց.որ Նապոլեոնը իրեն կայսր է հռչակել:

— Հիմա նա կոտնահարի ժողովրդի իրավունքները,- որոտաց զայրագին,- և իրեն բոլորից բարձր դասելով` կդառնա սովորական բռնակալ:

Նա պոկեց սիմֆոնիայի ընծայաթերթը,պատռեց և վերցնելով իր մաքուր թուղթ գրեց. «Հերոսական սիմֆոնիա»:Կասրը չէր կարող լինել նրա ստեղծագործության հերոսը:Հերոսը ժողովուրդն է: Քսանյոթ տարեկանում Բեթհովենին մեծ դժբախտություն պատահեց:Նա սկսեց խլանալ:Վիրահատությունները չօգնեցին,և հիվանդությունը վերջնականապես հաղթեց:Սակայն մեծ կոմպոզիտորը օժտված էր բացառիկ կամքով,նա հաղթող էր;

«Ես կբռնեմ ճակատագրի կոկորդից,և նա չի’ կարող ինձ լիովին տապալել,- գրում էր բարեկամներին,- հաղթանա’կ պայքարի միջոցով»:

Խուլ վիճակում նա հրաշքներ գործեց:Ներքին լսողությամբ դրեց իր և ընդհանրապես համաշխարհային երաժշտության ամենապայժառ էջը` «Իններորդ սիմֆոնիան»: 1824 թվականի մայիսի 7-ին Վիեննայի  մեծ համերգասրահում ասեղ գցելու տեղ չկար:Անգամ աստիճաններն զբաղված էին:Առաջին անգամ կատարվելու էր Բեթհովենի «Իններորդ սիմֆոնիան»::Դիրիժորական նոտակալի մոտ կանգնած էր ինքը` հեղինակը:Հանդիսականները գիտեին` կանգնած է նա ձևականորեն,սոսկ իբրև հեղինակ,ղեկավարել չի կարող:Չէ՞ որ խուլ է,չի լսում…Եվ իրոք,նրանից երեք քայլ հետ կանգնած էր իսկական նվագավարը:Ահա նա բարձրացրեց փայտիկը,և դահլիճը լցվեց հոգեպարար մեղեդիներով,անհավատալի’,կախարդակա’ն,չլսվա’ծ մեղեդիներով: Քանդվում,դղրդում է դահլիճը ծափերից,սակայն թիկունքով կանգնած կոմպոզիտորը չի լսում,չի տեսնում ոտքի կանգնած հարյուրավոր մարդկանց հիացած դեմքերը:Վախենում է շրջվել,իմանալ իր երկարատև  աշխատանքի արդյունքի գնահատականը:Այդ պահին նրան է մոտենում երգչուհիներից մեկը և բռնելով թևից` քնքշությամբ շրջում դեպի փոթորկվող սրահը:Ծափահարում էր դահլիճը,հոտնկասյ ծափահարում էր կայսրը…1827 թվականի գարնանը Բեթհովենը պառկած էր մահվան մահճում:Դրսում մոլեգնում էր գարնանային տարերքը,օձեղեն մտրակները թրատում էին երկինքը,ահազարզուր բախվում ամպերը:Հանկարծ զարմանալի բան կատարվեց:Հոգեվարք ապրող կոմպոզիտորը բացեց աչքերը,ճիգով բարձրացավ և բռունցքը ցույց տվեց երկնքին:Նա հանձնվել չէր ուզում:Հաղթանակ` միայն պայքարով:Եվ նա հաղթեց:Մահը ընկրկեց^տեղը զիջելով անմահությա։