Ծնվել է 1891 թ-ի նոյեմբերի 6(18) -ին Քութայիսի նահանգի(այժմ Վանսկի)Չկվիշի գյուղում գյուղական ուսուցչի, ինչպես նաև քահանայի ընտանիքում:
1908թ. — սովորել է Թբիլիսիի հոգևոր ճեմարանում: 1914-ին հրատարակվել է նրա  բանաստեղծությունների առաջին ժողովածուն: 1915-1916-թթ․ այցելել է Մոսկվա, որտեղ ծանոթացել է ա. Ա. Բլոկի, Վ. Յ. Բրուսովի և Կ. Դ. Բալմոնտի հետ: Եղել է նաև Պետրոգրադում: 1916թ-ից տպագրվել է վրացի սիմվոլիստների` <Երկնագույն եղջյուրներ> ամսագրում: 1915 թվականին ամուսնացել է Օ. Ս. Օկուջավաի հետ: 1919-ին հրատարակում է  <Արտիստական բանաստեղծություններ:> ժողովածուն: 1924 թվականին դառնում է  <Մնատոբի> (<Սվետոչ>) ամսագրերի հիմնադիրներից մեկը: Նա XX դարի վրացի առաջատար բանաստեղծներից է, ով  հսկայական ազդեցություն է թողել հետագա սերունդների վրա: Վերապրել է ստալինյան բռնատիրությսն տսրիները: 1930-ականներին Տաբիձեն  հայտնվել է սովետական իշխանությունների ճնշման տակ, որը հասցրել է նրան ընկճախտի և հարբեցողության: Արդյունքում նրան տեղափոխում են  հոգեբուժարան, որտեղ 1959թ-ին ինքնասպանություն է գործում` ցած նետվելով  երրորդ հարկի պատուհանից: Թաղված է Մտացմինդայի պանթեոնում : Գալակտիոն Տաբիձեի ստեղծագործությունները թարգմանվել են ռուսերեն  Վ. Դ. Այլենիկովի, Բ Ախմադուլինայի, Ի.  Դադաշիձեի, Վ. Ն. Երյոմենկո և այլլ բանաստեղծների կողմից: Գալակտիոն Տաբիձեի ամենահայտնի բանաստեղծություններն են <Աշխարհը բաղկացած է սարերից> և <Փչում է քամին>:
Նրա պոեմներն են`<Ջոն Ռիդ>(1924), <Դարաշրջան>(1930), <Հեղափոխական Վրաստան>(1931): Բանաստեղծություններից առավել հայտնի են <Գաղափար>,<Ի զեն, եղբայրներ>, <Մենք կհաղթենք>, <Սրտերի միություն>(1941-1945) ևայլ ստեղխագործութթյուններ:
Աղբյուրը`