Նատրիումի հիպոքլորիտի լաբորատոր ստացման հիմնական եղանակը համարվում է գազային քլորի՝ նատրիումի հիդրօքսիդի սառը լուծույթի վրայով անց կացնելը․

{\displaystyle {\mathsf {Cl_{2}+2NaOH=NaOCl+NaCl+H_{2}O}}}

Նատրիումի քլորիդը (NaCl) լուծույթից առանձնացնելու համար այն սառեցնում են մոտավորապես մինչև 0 °C՝ աղը նստում է նստվածքի տեսքով։ Հետո մնացած լուծույթը սառեցնում են (−40 °C) և −5 °C պայմաններում ստանում են նատրիումի հիպոքլորիտի պենտահիդրատը՝ NaOCl · 5H2O։ Անջուր աղը ստանում են վաակումային պայմաններում՝ ծծմբական թթվի առկայությամբ։

Հիդրօքսիդի փոխարեն կարող ենք կիրառել նատրիումի կարբոնատ․

{\displaystyle {\mathsf {Cl_{2}+2Na_{2}CO_{3}+H_{2}O=NaOCl+NaCl+2NaHCO_{3}}}}

Նատրիումի հիպոքլորիտի ջրային լուծույթ կարելի է ստանալ նատրիումի կարբոնատի և կալիցիումի հիպոքլորիտի փոխանակային ռեակցիայից․

{\displaystyle {\mathsf {Ca(OCl)_{2}+Na_{2}CO_{3}=2NaOCl+CaCO_{3}\!\downarrow }}}